News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ցավոք, կա հավանականություն, որ հայկական շուկայում կարող են հայտնվել ադրբեջանական գազ եւ բենզին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մենք կարող ենք ականատես լինել Հայաստանում ադրբեջանական գազի եւ բենզինի գնմանը, իսկ այդ գումարով Բաքուն սպառազինություն կգնի, որը կկիրառի մեր դեմ»,-ասաց նա: Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման թեմային՝ փորձագետը պարզաբանեց, որ մեզ համար դա պետք է առաջնային լինի, եւ եթե շարունակենք ամեն ինչ հանձնել, ապա կհանգենք ֆիզիկական ոչնչացման: «Ադրբեջանում հայաֆոբիան էլ ավելի է սրվել, իսկ պաշտոնական հռետորաբանությունն էլ ավելի է խստացել: Ալիեւի նպատակն է զրկել Արցախի մնացած մասից եւ Սյունիքից»,-հավելեց Էլիբեգովան:

Նա նշեց, որ Ալիեւը ծրագրում է Ադրբեջանին անցած տարածքներում բնակեցնել հայկական կողմի համար ոչ այդքան ընդունելի կոնտինգենտ: «Մարդկանց մի մասին պարզապես կստիպեն այնտեղ տեղափոխվել, սակայն այժմ այնտեղ չկան հաղորդակցություններ եւ լոգիստիկա: Աղդամի դեպքում, օրինակ, կպահանջվի 10 տարի այնտեղ կյանքը վերականգնելու համար»,-եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Ամենաշատ