News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարությունն առաջարկում է խստացնել պատիժը լրագրողների մասնագիտական ​​գործունեությունը խոչընդոտելու համար: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, ինչպես նաեւ պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի կողմից կատարված նույն արարքի համար: Դրանից բացի, քրեական պատասխանատվություն է նախատեսված այն արարքների համար, երբ այդպիսի գործողություններն ուղեկցվել են լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնության, կյանքի եւ առողջության սպառնալիքներով: «Այս փոփոխությունները կապահովեն իրավական որոշակիություն, պատժի անխուսափելիություն, ինչպես նաեւ լրագրողի տեղեկատվություն հավաքելու եւ ստանալու իրավունքի պաշտպանություն եւ ապահովում»,- պարզաբանեց փոխնախարարը:

Նշենք, որ այս պահին, ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն (լրագրողի օրինական մասնագիտական ​​գործունեությունը խոչընդոտելը) լրագրողի օրինական մասնագիտական ​​գործունեությունը խոչընդոտելու կամ նրան տեղեկատվության տարածմանը հարկադրելը կամ տեղեկատվության տարածումը մերժելը պատժվում է տուգանքով՝ 50 հազարից 100 հազար դրամի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկ տարուց ոչ ավելի ժամկետով: Միեւնույն ժամանակ, նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձը՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ