News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Դավիթ Հակոբյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է, ունի այդ ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ: Վերջին 26 տարիների ընթացքում աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ: Մասնավորապես, ի թիվս այլ պաշտոնների՝ վերջին տարիներին նա եղել է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ, իսկ նախքան այդ՝ Աֆղանստանում, Սոմալիում ու Ղրղզստանում՝ մշտական ներկայացուցչի տեղակալ:

Դավիթ Հակոբյանը մի քանի տասնյակ երկրներում ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում համակարգել և իրականացրել է հումանիտար ու զարգացման մասշտաբային նախագծեր՝ ուղղված այդ պետությունների հումանիտար ճգնաժամերի հաղթահարմանը, կայուն զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

1981-1991թթ. Դավիթ Հակոբյանը ներգրավված է եղել գիտահետազոտական աշխատանքներում, հրապարակել է շուրջ 40 հոդված լազերային ֆիզիկայի վերաբերյալ: Ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ապրիլի մեկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ