News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաղթանակ է տարել պանդեմիայի եւ պատժամիջոցների նկատմամբ: Նա հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեռացել է, սակայն նրա չարագույժ հետքերը մնացել են, հաղորդում է Mehr-ը:

Ռոհանին նշել է, որ երկիրը հաջողությամբ անցյալում է թողել նախորդ տարին՝ չնայած բախվել է որոշ խնդիրների պատժամիջոցների եւ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Նա նաեւ Թրամփին անվանել է «հիմար» մարդ, որի հետքերը դեռ մնում են՝ ակնհայտորեն նկատի ունենալով նախագահ Ջո Բայդենի ղեկավարության օրոք Թեհրանի դեմ շարունակվող անօրինական ճնշումները:

Ռոհանին խոստացել է, որ իր  վարչակազմը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը եւ ջանքեր կգործադրի մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ մինչեւ ամառ, տնտեսական դժվարությունները նվազեցնելու եւ արմատախիլ անելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ