News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին, ժամը 13:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․ ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի փոսը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներ՝ Ռ․ Ղ․-ն (ծնված 1968 թ.), Լ․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ռ․ Ղ․-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ․ Ղ․-ի և Լ․Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․Ղ․-ինը՝ կայուն ծանր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ