News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընդհանուր առմամբ ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենալ եւ կարծում ենք, որ այս պահին  այդ հնարավորությունները կան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով այն հարցին, թե  անվտանգության  մեր կոնցեպտում Թուրքիան դիտվում է որպես թշնամի , հիմա ինչպիսին է մեր կոնցեպտը, ինչպես է տեսնում մեր փոխհարաբերությունները:

«Ռազմավարությունում ավելի լայն ձեւակերպումներ կան, բայց արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ապաշրջափակման գործընթաց է սկսվել նոյեմբերի 9-ից, որն ավելի ինտեսիվ փուլ է մտել հունվարի 11-ի Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարած փաստաթղթի շրջանակներում եւ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենալ եւ կարծում ենք, որ այս պահին  այդ հնարավորությունները կան»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե ինչից է ենթադրում, որ այդ հնարավորությունները կան, նա ասաց որ ուղիղ դիալոգ չկա, բայց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակային հայտարարություններ եղել են եւ դրա հնարավորությունը կա:

Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Թուրքիային համարում է թշնամի պետություն,  ԱԽ քարտուղարն ասաց, որ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ  պետք է լինեն եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են:

Ճշգրտող հարցին, թե Թուրքիան էլ թշնամի պետություն չի, ԱԽ քարտուղարն ասաց. «Միանշանակ պնդել, թե որեւիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանումընթացող գործողությունները այլ հնարավորություններ են տալիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ