News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է կառուցել 150 տուն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում:

Համայնքապետի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմեր ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, որովհետև, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։

Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել:

Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն:

Համայնքում կա բուժկետ, սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ չկա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Համայնքապետի խոսքով...

Опубликовано ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Воскресенье, 28 марта 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ