News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հնարավոր է»,- հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասին РБК-ի հարցին։

Հստակեցնող հարցին, թե ինչու հնարավոր է, Սարգսյանը պատասխանել է, որ այս օրը կորոշվի, թե երբ կսկսվեն համապատասխան գործընթացները: «Խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են, որ ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 20-ին, բայց նրանք պետք է անցնեն որոշակի գործընթաց խորհրդարանի միջոցով, վարչապետի հրաժարական... Այս ամենը պետք է հայտնվի իմ սեղանին, այդ ժամանակ էլ օրը կորոշվի։ Այս Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրություն ունի՝ ստորագրել կամ գուցե ուղարկել ՍԴ.. Առայժմ ես ոչ մի բան չեմ ստորագրել հունիսի 20-ի համար»:

Հարցին, թե որքան մեծ է հավանականությունը, որ հունիսին ընտրություններ կլինեն, եւ ինչից է դա կախված, բացի իր ստորագրությունից, Սարգսյանը նշել է. «Բայց այն կարեւոր է...»: «Չէ որ ասացի՝ մենք ապրում ենք քվանտային աշխարհում, եւ վաղը ամեն ինչ կարող է փոխվել: Եւ քաղաքական կուսակցությունների որոշումները, եւ որոշ այլ գործոններ, որոնք կարող են ազդել դրա վրա: Առայժմ, այս պահին, քաղաքական կուսակցությունները որոշել են գնալ ընտրությունների... Բայց ճգնաժամից դուրս գալու ելքը ես այլ կերպ եմ պատկերացրել ու պատկերացնում: Սա դասական ելք է: Նման իրավիճակներում շատ երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս: Եւ այդ դեպքում ստեղծվում է ազգային միասնության կառավարություն՝ կա՛մ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, կա՛մ առանց նրանց, միայն պրոֆեսիոնալների մասնակցությամբ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ այս կառավարությունն է որոշում Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերը:

Բայց իրականում ամեն ինչ ավելի բարդ է: «Ենթադրենք ներկայիս կառավարությունը հրադադարի պայմանագիր է ստորագրել: Ո՞վ է պետք է դրա համար պատասխան տա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ