News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանին, որի ժամանակ քննարկվել են հանրապետության ներքին անտանգությանը վերաբերող հարցեր:

Արցախի ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս ենթատեքստում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորել մայրաքաղաքում և երկու կառույցների շրջանային բաժիններում ուժեղացված ռեժիմով ծառայությունը:

Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջնայինը՝ հետպատերազմյան նոր իրողություններում, մշտապես բնակչության կողքին լինելն ու նրանց անվտանգությունը երաշխավորելն է:

Նախարարը նաև հետաքրքրվել է միջշրջանային ու միջպետական ճանապարհահատվածներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ծառայության խնդիրներից:

Նախանշվել են համակարգի առաջիկա անելիքներն ու առանձացվել հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Ոստիկանության պետն ու ԱԻՊԾ տնօրենը նախարարին են ներկայացրել նաև տարվա պլանային միջոցառումների կատարման մասին հակիրճ տեղեկատվություն:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Среда, 31 марта 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ