Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նվազագույն է համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը: Նա նման գնահատական է տվել՝ հինգշաբթի ընդունելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հետհակամարտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»,- ասել է Ալիեւը հանդիպմանը:
Նշենք, սակայն, որ վերջին շրջանում հաճախակիացել են ադրբեջանցի զինվորականների սադրիչ գործողությունները: Միայն վերջերս երկու անգամ վնասվել են հայկական համարներով ավտոմեքենաներ: