News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Բոսնիա եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության գլխավոր քաղաքում դատախազությունը դատարան է ներկայացրել մեղադրական հայց երկրի ՆԳ նախարար Դրագան Լուկաչի նկատմամբ 2019 թվականին վերջում խորհրդարանում այդ ժամանակ պատգամավորի պաշտոն զբաղեցնող եւ ներկայիս Բանյա Լուկիի քաղաքապետ Դրաշկո Ստանիվուկովիչին ապտակելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ներկայիս Բանյա Լուկիի քաղաքապետը զբաղեցրել է պաշտոնը 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: 28-ամյա Ստանիկուվիչը Սերբական Հանրապետությունում Միլորադ Դոդիկի իշխող Անկախ սոցիալ-դեմոկրատների խորհրդի ամենաակտիվ քննադատն է: Նա բազմիցս անձնական տարակարծություն է ունեցել Դոդիկի հետ եւ բերման ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, 2019 թվականի դեկտեմբերին հենց խորհրդարանում նա հարված է ստացել Հանրապետության ՆԳՆ Դրագան Լուկաչից վեճի ընթացքում:

«Բանյա Լուկիի դատախազությունը մարտի 26-ին դատարան է ուղարկել մեղադրական եզրակացություն Դրագան Լուկաչի նկատմամբ «անվտանգության սպառնալիք ստեղծելու», ինչպես նաեւ «մարմնական վնաս հասցնելու» մասին հոդվածների հատկանիշներով»,-տեղեկացրել է Սերբիայի Ռադիո եւ հեռուստատեսությունը:

Միջադեպից հետո ՆԳ նախարարը հայտարարել է, որ ընդդիմադրին «պարզապես հետ եւ հրել իրենից», որպեսզի վերջինս չսպառնա: Խորհրդարանում միջադեպը ֆիքսել են մի քանի տեսախցիկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ