News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ