News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

NEWS.am-ը ներկայացնում է ուղերձի տեքստը.

«Սիրելի՛ հերոս հայուհիներ,

Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու դուստրեր,

Սովորաբար այս օրը մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու երախտագիտության անկեղծ ու ջերմ խոսքեր, մաղթում, որ լինեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի ձեր օջախներում եւ հայրենիքում։

Սակայն, այսօր իրարամերժ զգացմունքները ծանրացել են մեր հոգիներում․ մի կողմից՝  անասելի ցավն ու կսկիծը, տառապանքն ու դառնությունը, որ հնարավոր չէ մեղմել ոչ մի խոսքով, իսկ մյուս կողմից՝ նոր ուժ գտնելու եւ վերապրելու հրամայականը, որ ծառացած է բոլորիս առջեւ։

Այսօր ես նախեւառաջ գլուխ եմ խոնարհում բոլոր այն մայրերի, քույրերի, կանանց ու դուստրերի առջեւ, ում մերձավորները նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության, նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց հարազատներին՝ հոգու խորքում փայփայելով հույսի շողը, որ նորից կտեսնեն ու կգրկեն իրենց սիրելիներին։  Թող իրականություն  դառնան ձեր նվիրական երազանքները, եւ թող այլեւս արհավիրքները շրջանցեն ձեզ՝ ձեր կյանքի ճանապարհին։

Սիրելի՛ կանայք՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում,

Հայ կինը միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, իմաստնությամբ, անմնացորդ ու անձնազոհ նվիրվածությամբ։ Իմ մաղթանքն է, որ ձեր տված սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու բարությունը վերադարձվեն ձեզ բազմակի անգամ։ Աստված պահապան լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ