News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում պատգամավորի թեկնածուն սկսել է իր նախընտրական քարոզարշավն ուշագրավ ձեւով՝ դագաղից բեմականացված հուղարկավորման արարողակարգից հետո:

Կառլոս Մայորգան ժամանել է հյուսիսային սահմանամերձ քաղաքի եւ Տեխաս նահանգի Էլ Պասոյի միջեւ միջազգային կամրջի վրա դագաղի մեջ կատաֆալկում:

Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես են տղամարդիկ դուրս բերում ոսկեգույն դագաղը կատաֆալկից եւ դնում սեղանին:

Տղամարդկանցից մեկի օգնությամբ թեկնածուն «հարություն է առնում» եւ առանց որեւէ դիմախաղի ու ժպիտի նշույլի ելույթ ունենում:

«Ես Կառլոս Մայորգան եմ՝ Մեքսիկայի Չիուաուա նահանգի Սյուդադ Խուարես քաղաքի 1,5 միլիոն բնակիչներից մեկը, որոնք մահացել են քաղաքական գործիչների անտարբերության հետեւանքով»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ