News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պատմությունը նշանակություն ունի: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն անվանեն ցեղասպանություն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանությունները: Դա են հաստատում պատմական փաստերն ու դա է հաստատում Միացյալ Նահանգների դիրքորոշումը դեպի նրանց, ովքեր տառապում են զանգվածային հանցագործություններից: Հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24-ը, նախագահ Բայդենի համար հարմար առիթ է պատմական ռեկորդ հաստատելու համար, գրում է կրոնական փոքրամասնությունների հարցերով ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական Նոքս Թեմսը Newsweek-ում հրապարակված իր հոդվածում:

Օսմանյան կայսրությունը, որը տեղակայվել է ժամանակակից Թուրքիայի տարածքում, իրագործել է հայերի, ինչպես նաեւ ասորիների եւ հույների զանգվածային սպանություններ: Պատմաբանների գնահատմամբ՝ զոհվել է 1,5 միլիոն հայ: Դա գաղտնիք չէ: Միայն 1915 թվականին New York Times-ը գրել է 145 հոդված զանգվածային սպանությունների մասին:

ԱՄՆ կառավարությունը տեղյակ էր: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն փաստաթղթավորել էր դաժան բռնությունը, որի ականատեսն էր դարձել, երբ ուղեւորվել էր Օսմանյան կայսրության գյուղական համայնքներ: Նրա հուշերում նկարագրվել են թուրքական իշխանությունների ծրագրերը՝ որպես «մի ամբողջ ռասային մահվան դատապարտում. նրանք դա լավ էին հասկանում եւ ինձ հետ զրուցելիս այդ փաստը թաքցնելու փորձ չէին անում»:

Ցեղասպանությունները կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է ցեղասպանությունը՝ որպես «ցանկացած գործողություն, որը միտված է ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը սպանությունների, լուրջ մարմնական վնաս հասցնելու կամ այլ միջոցներով». 1,5 միլիոն սպանված հայերի փաստը համապատասխանում է այդ սահմանմանը:

Պատմության եւ իրավունքի տեսանկյունից հարց չի ծագում այդ ոճրագործությունների փաստի եւ դրանք ցեղասպանություն անվանելու մասին: Սակայն կա այսպես կոչված քաղաքական հարց:

Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրերից ի վեր Սպիտակ տունը չի անվանել 1915 թվականի իրադարձությունները՝ որպես հայոց ցեղասպանություն՝ չնայած Կոնգրեսի երկու պալատները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ցեղասպանության մասին բանաձեւ 2019 թվականին: Որպես նախագահի թեկնածու՝ նա խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նախկինում աշխարհառազմավարական դիրքորոշումները գերիշխել են փաստերի վրա: Ժամանակակից Թուրքիան կտրականապես դեմ է այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելուց: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի խաչմերուկում: Դրա սահմանները հատվում են նախկլին ԽՍՀՄ-ին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային: Մենք տվել ենք վրան վետոյի իրավունք:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բայդենը բախվում է իրադարձությունների եզակի շրջափուլի հետ, որը թույլ է տալիս նրան սահմանել պատմական ռեկորդ: Նա գլխավորում է վարչախումբը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը վարում է էլ ավելի խնդրահարույց քաղաքականություն: Ունենալով հնարավորություն՝ ժամանակն է անվանել ցեղասպանությունն իր անունով:

Իհարկե, դա որոշ թուրքերին դուր չի գա, եւ Էրդողանը կսկսի հոխորտալ, սակայն շատերը կհանաձայնեն, որ դա ճշմարտություն է: Միացյալ Նահանգները չպետք է լռեն պերճախոս շահերի պատճառով ոչ հուսալի դաշնակցի հետ: Մենք պետք է առաջնահերթություն տանք անօգուտ զիջումներին: Ինչպես ասել է նախագահ Բայդենը. «լռությունը մասնակցություն է»:

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Թեկնածու Բայդենն ճանաչել է դա, եւ ես հույս ունեմ, որ նախագահ Բայդենը նույնը կանի ապրիլի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ