News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը կառուցողական է որակել ընթացիկ շաբաթ Վիեննայում տեղի ունեցած իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական ասոցիացիային տված հարցազրույցում:

«Մենք անցանք Վիեննայում կառուցողական բանակցությունների առաջին շաբաթը: Բոլոր կողմերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտ լրջությամբ աշխատել նույն նպատակին՝ Իրանի հետ ատոմային համաձայնագրի լիարժեք իրականացմանը հասնելու համար,- ասաց Մաասը:- Դա հեշտ չի լինի: Մենք միայն ինտենսիվ բանակցությունների սկզբում ենք»,- շեշտել է գերմանացի նախարարը:

Ապրիլի 6-9-ը Վիեննայում տեղի ունեցան Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի Միացյալ հանձնաժողովի եւ միջազգային «հնգյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) Միավորված հանձնաժողովի անդամների հանդիպումները: Ընդ որում, ԱՄՆ-ի, որոնք նախկինում դուրս էին եկել համաձայնագրից, սակայն իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին Վիեննա, եւ Իրանի միջեւ ուղիղ շփումներ չկային. դրանց դեմ էին հանդես գալիսիրանական կողմի ներկայացուցիչները:

Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ