
Հաղորդվում է, որ արքայազն Ֆիլիպի աճյունը կվերահուղարկավորվի նրա տիկնոջ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի մահից հետո, որպեսզի նրանք հավերժ լինեն միասին, գրում է Mirror-ը:
Դքսի դագաղը կտեղադրվի Սուրբ Ջորջի մատուռում՝ Թագավորական դամբարանատեղիում մինչեւ թագուհու մահը:
Ենթադրվում է, որ դրանից հետո նա կվերահուղարկավորվի թագուհու հետ հուշահամալիրում:
Հուղարկավորության օրը, որը Ֆիլիպի ցանկությամբ կկրճատվի՝ հասնելով նվազագույնի, կհրապարակվի առաջիկա օրերին:
Նախքան Էդինբուրգի դքսի հուղարկավորումը, նրա աճյունը կհետազոտի Բժշկական Տան անդամը, որը կպարզի նրա մահվան պատճառը:
Հավանաբար, դա տեղի կունենա Վինդզորի ամրոցի բժշկական թեւում, հաղորդում է The Sun-ը:
Այդտեղ նրա աճյունը կգտնվի, որպեսզի ընտանիքի անդամներն ու հրավիրված հյուրերը կարողանան հարգանքի տուրք մատուցել նախքան նրան կտեղափոխեն Ֆրոգմոր գարդենսում գտնվող Թագավորական դամբարանատեղի: