News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին կիրակի հայտարարել է, որ Իրանն արգելք է սահմանել 39 երկրներում ուղեւորությունների համար Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի ֆոնին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Էսլամին հայտնել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն կանոնները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գլխավոր գրասենյակի կողմից եւ արգելում են ցանկացած ուղեւորություններ դեպի Թուրքիա, քանի որ դեպի Թուրքիա եւ Թուրքիայից սովորական չվերթները դեռեւս կատարվում են առեւտրի հետ կապված խնդիրների պատճառով:

Խուզեստան իրանական նահանգը հայտնվել է «կարմիր գոտում»  կորոնավիրուսի տարածման պատճառով, ասել է նա՝ հավելելով, որ Իրաքի հետ ավիահաղորդակցությունն արգելվել է հենց այդ նահանգում իրավիճակ պատճառով:

Նա նաեւ հայտնել է, որ սահմանամերձ անցակետերում կան թիմեր, որոնք անցկացնում են կորոնավիրուսի թեստավորում երկիր մուտք գործելիս մարդկանց վարակումը կասեցնելու նպատակով:

Նա հավելել է, որ դեպի Մեծ Բրիտանիա թռիչքների արգելքը դեռեւս գործում է, եւ որ դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն ուղեւորությունները դեպի Թուրքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ