News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
523.1
EUR
631.17
RUB
7.03
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Լիբանանն ավելացրել է այն տարածքը, որը պահանջում է Իսրայելի հետ ծովային սահմանի շուրջ վեճում: Լիբանանի հասարակական աշխատանքների նախարար Միշել Նաջարը հայտնել է, որ ստորագրել է հրամանագրի այն փոփոխությունը, որով պաշտոնապես 1430 քառակուսի կիլոմետրով ընդլայնվում են Լիբանանի պահանջները, հայտնում է AP-ն:

Լիբանանը եւ Իսրայելը հոկտեմբերին սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ անուղղակի բանակցությունները, որպեսզի համաձայնության գան վիճելի տարածքի շուրջ, որը ենթադրաբար հարուստ է նավթով եւ բնական գազով: Հանդիպումները, որոնք դադարեցվել են մի քանի շաբաթ անց, անցկացվել են տեխնիկապես պատերազմական վիճակում գտնվող երկու երկրների սահմանին՝ ՄԱԿ-ի անցակետում: Սահմանային խնդրի լուծումը կարող է ճանապարհ բացել երկու կողմերի նավթագազային շահութաբեր գործարքների համար:

Հոկտեմբերի վերջին լիբանանյան բանակցային պատվիրակությունը, որը կազմված էր գեներալներից եւ մասնագետներից, առաջարկել էր նոր քարտեզ, որը տարածքը մեծացնում է 1430 քառակուսի կիլոմետրով:

Այս շրջանը պետք է ներառվի Լիբանանի տարածքում, բացի Միջերկրական ծովի արդեն վիճարկվող 860 քառակուսի կիլոմետրից, որը, ըստ յուրաքանչյուր կողմի, գտնվում է հենց իր բացառիկ տնտեսական գոտիներում:

Նաջարն ասել է, որ հրամանագրի ուժի մեջ մտնելու համար դեռ անհրաժեշտ են պաշտպանության նախարարի, վարչապետի եւ նախագահի ստորագրությունները:

Հայտարարությունն արվել է կապված այն բանի հետ, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեւիդ Հեյլը այս շաբաթվա վերջին պետք է ժամաներ Լիբանան՝ այստեղի պաշտոնյաների հետ հանդիպելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել