News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարության դիմաց անհետ կորածների և գերիների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ այսօր՝ ապրիլի 12-ին, միջադեպ է տեղի ունեցել։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը՝ հարազատների մի մասը դեմ էր, որ ակցիան լուսաբանվի, իսկ մի կին այնքան էր բորբոքվել, որ կոտրել էր NEWS.am-ի նկարահանման տեխնիկան՝ շտատիվը։

Այս միջադեպի առանձնահատուկ լուսաբանման անհրաժեշտություն NEWS․am-ը չէր տեսել՝ հաշվի առնելով անհետ կորածների հարազատների զգայուն հոգեվիճակը, որի դեպքում դյուրագրգիռ լինելը լիովին հասկանալի է։ Դրա փոխարեն՝ առանձին հրապարակումներով միջադեպին անդրադարձել են որոշ լրատվամիջոցներ՝ ընդ որում, խեղաթյուրելով տեղի ունեցածը։

Մասնավորապես, Freenews.am-ը, որի խմբագիրն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը, «Անհետ կորած զինծառայողների հարազատները հարձակվեցին NEWS.am-ի նկարահանող խմբի վրա» վերտառությամբ հրապարակման մեջ գրել է․ «Ծնողները կոտրեցին տեսախցիկի շտատիվը՝ պատճառաբանելով, որ  News.am-ը իրենց խոսքը նախորդ անգամ խեղաթյուրել է,  սխալ ու կիսատ է մատուցել իրենց ասածները»։

Քիչ անց «Միջադեպ News.am-ի նկարահանող խմբի և անհետ կորածների հարազատների միջև» վերտառությամբ հոդվածում Civic.am-ը արտատպել է նույն տեքստը։

Նշենք, որ միջադեպը խեղաթյուրել, սխալ ու կիսատ են մատուցել վերը նշված լրատվամիջոցները։ Այն բանից հետո, երբ ակցիայի մասնակից կինը մեղադրել է NEWS.am-ին անհետ կորածների հարազատների մասին սխալ տեղեկատվություն հրապարակելու համար, մեր լրագրողը խնդրել է ցույց տալ, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը։ Քաղաքացին հեռախոսով ցույց է տվել մի հրապարակում, որը տեղադրված է NEWS.am-ի հետ որևէ կապ չունեցող մեկ այլ կայքում, որի անվան մեջ կա news բառը, ինչն էլ շփոթմունքի պատճառ է դարձել։ Մեր լրագրողի պարզաբանումից հետո ցուցարար կինը հանդարտվել է։

Ուշագրավ է, որ միջադեպի ամբողջ ընթացքում ներկա է եղել Freenews-ի լրագրողը, ավելին՝ միջադեպից հետո նա զրուցել է մեր լրագրողի հետ, որը ևս մեկ անգամ բացատրել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Այդուհանդերձ, խմբագրություն հասնելուն պես լրագրողը «հիշել է» միջադեպի միայն առաջին հատվածը և միջադեպը ներկայացրել խեղաթյուրված։

Թե ինչ նպատակ են հետապնդում այս լրատվականները՝ գործընկերների մասին խեղաթյուրված հրապարակումներով, թողնում ենք ընթերցողի վերլուծությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ