News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մի խումբ մտավորական մարդիկ, որոնք մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, հրավիրել են ինձ որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ թիմին, տեսնենք մոտ ժամանակներս ինչ կլինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Կարող է մեկի համար հայտնի են, մյուսի համար անհայտ, բայց ինձ թվում է, որ շատ գրագետ թիմ է: Ես ընդգրկված եմ այդ 7-հոգանոց խորհրդի կազմում:

Ոչ մեկի հետ չենք համագործակցում, ոչ մեկի հետ կոալիցիա չենք կազմում: գնում ենք մեր ճանապարհով: Կմտնենք խորհրդարան, կտեսնենք՝ ինչ ուժեր են մտել խորհրդարան, նոր կասենք՝ ում հետ ենք համագործակցում: Եթե չգիտես, թե ով է մտնելու պառլամենտ, հիմա ասես՝ ես համագործկցելու եմ էս մեկի կամ մյուսի հետ, լուրջ չի»,-ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում է համոզել Արցախում լինել այլընտրանք նխագահ Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանն ասաց. «Եթե մտածում եք, որ որեւէ մեկն ինձ կարող է համոզել, ւրեմն պրոբլեմ ունեք: Ես որեւէ անգամ որեւէ մեկի պոչը չեմ եղել, չեմ կարող լինել: Ինձ ոչ մեկը չի համոզել, նման խոսակցություն ոչ մեկը չի տարել: Որեւէ մեկը մեզ որեւէ բան չի ասում, չի էլ կարա ասի: Մենք եմր դիրքորոշումն ունենք, երկրին պետք է այսօր պրոֆեսիոնալ բանակ: Պետք է 18 տարեկան երիտասարդը մեկ տարի ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն: Մենք պետք է հզոր բանակ ունենանք, որովհետեւ 5 տարի հետո պրոբլեմ ենք ունենալու: 5 տարի հետո ռուսաստանն այնտեղից դուրս է գալու, 5 տարի հետո մենք չգիտենք Թուրքիայի դերը, մյուսների դերը: Այլեւս դրոշ տնկելով հարց չի լուծվելու: Մենք պետք է  ունենաք պրոֆեսիոնալ բանակ, որ Հայաստանը պաշտպանված լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ