News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ալիեւի հերթական զառանցանքն է։ Նա փորձում է ամեն կերպ կապիտուլյանտի խայտառակությունը բարդել նախկին իշխանության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր արված հայտարարությանը, թե  2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «իրեն խոստացել է հողերը վերադարձնել»:

«Ալիեւն իրեն պահում է Նիկոլի նախընտրական շտաբի պետի նման։ Բա եթե 2 շաբաթ հետո հող պետք է հանձնեինք, այդ ո՞նց էր նույն Ալիեւը 2016-ի հոկտեմբերին բողոքում, որ իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ինքն էր ասում, որ մենք չպետք է դուրս գայինք Լաչինի եւ Քարվաճառի շրջաններից։ Ի վերջո թե՛ ռուսաստանցի համանախագահ Պոպովը, թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան ներկայացրել են բանակցությունների էությունը։ Հողատուն եւ կապիտուլյանտը մեկն է՝ «կառուցողական» Ալիեւի գործընկեր Նիկոլը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Հավելենք, որ Ալիեւը նաեւ նշել էր, որ իբր ապրիլյան պատերազմը կանգնեցվել է իրենց հարմար պայմաններով, որ միանգամից բանակցությունները սկսվեն։ Պատերազմից մեկ ամիս անց, արտգործնախարարների մակարդակով , Վիենայում կայացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը։

Հունիսին էլ Ռուսաստանում է գագաթնաժողով կայացել ու Ալիեւի խոսքով` Սերժ Սարգսյանը 2 շաբաթ ժամանակ է խնդրել հարցի լուծման համար։ «Խոստանում եմ, դա կլուծեմ։ Ես ասացի`լավ ու նա մեկնեց»,- պատմել է Ալիեւը։

Սակայն ըստ Ալիեւի` Հայաստանում ՊՊԾ գնդի գրավման պատճառով, Սերժ Սարգսյանը հրաժարվել է կատարել իր «խոստումը»։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ, նոր իշխանություններն են ժամանակ խնդրել ու«կրկին խաբել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ