News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական ​​նիստին:

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նախկին նախագահը բժշկի ցուցումով, ախտանիշներից ելնելով, կորոնավիրուսի թեստ է հանձնել, եւ այժմ սպասում է պատասխանին: Փաստաբանը հայտնել է, որ նախկին նախագահի մտերիմների շրջանում հաստատված դեպք կա: «Եթե դատարանին հետաքրքիր է, թե՝ կոնկրետ ում, ես ձեզ կտեղեկացնեմ դռնփակ: Եթե ​​դատարանը դա չի կարեւորում, ես չեմ խնդրի այդ մասն անցկացնել դռնփակ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այժմ Քոչարյանը շփվածի կարգավիճակում է եւ քանի դեռ թեստի բացասական պատասխան չկա, նա չի ուզում որեւէ մեկին վտանգել: Ալումյանը դատարանին ցույց տվեց փաստաթուղթը, որը հաստատում է, որ թեստն անցկացվել է բժշկական ցուցումներով: Միեւնույն ժամանակ, փաստաբանը նշեց, որ եթե դատարանը պարտադիր համարի Քոչարյանի ներկայությունը, նա կգա, եթե դատարանն իր վրա վերցնի հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը: Դրա անհրաժեշտությունը չեղավ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ փաստաբան Արամ Վարդեւանյանից հաղորդագրություն է ստացվել նաեւ այն մասին, որ նա մեկուսացված է եւ սպասում է թեստի արդյունքին:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը փաստաթուղթ պահանջեց, դատարանը կարճ ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին պատերազմի օրերին նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նախատեսում էին այցելել Մոսկվա՝ ԼՂՀ հիմնախնդիրը քննարկելու համար: Այցի նախօրեին Քոչարյանի մոտ անսպասելիորեն կորոնավիրուս հայտնաբերվեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ