News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եթե մենք իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այդպես լիներ, մենք հիմա էլ չէինք նախաձեռնի արտահերթ ընտրություններ, իհարկե, նաեւ խորհրդարանական ուժերի եւ ՀՀ նախագահի հետ ունեցած համատեղ որոշումների արդյունքում: Մենք ոչ թե մոլուցքով, ոչ թե սեփական, այլ ժողովրդի  իշխանությունն ենք պահում, որովհետեւ այն ժողովրդին վերադարձնելու պարտավորություն ունենք»,-ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նաեւ ԼՀԿ խմբակցության պտգամավոր Աննա Կոստանյանի հարցին՝ «եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ինչո՞ւ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Առաջին նախագահն ունի Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997-ին «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածով: 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, եւ այդ ժամանակ խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրակարգը ձեւակերպվել է 1996-ի նախագահական ձախողված ընտրությունների ժամանակակից բառապաշարով ասած՝ «exit strategy»: Ես դեռ 2016-ի ամռանը Խորենացի փողոցում իմ ելույթում եմ ասել, որ առնվազն 2016-ին նա Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում:

Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»; իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ