News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետեւ ամեն զոհի առկայությունը ծանր է եւ այստեղ որեւէ թվաբանակն վարժությունը տեղին չէ, բայց այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ եւ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միաժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ  նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որեւէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50. Կներեք այս արտհայտությունն անելու համար»,-ասաց վարչապետը եւ խնդրեց հոդընկայս հարգել բոլոր զոհերի հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ