News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լուռ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են վերադարձնել 2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։

Ակցիայի նախաձեռնողների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում էր. «Նույն օրը մարդու իրավունքների հազարավոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում՝ դուրս գալով փողոց և հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը:

Ադրբեջանի կառավարությունը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարյուրավոր հայեր պահվում են իրենց բանտերում՝ խախտելով Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաև նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը:

HRW-ը վերջերս հրապարակած իր հոդվածում հաստատել է, որ Ադրբեջանն ապօրինի կերպով պահում է հարյուրավոր հայ ռազմագերիներ:

The Stream-ը հոդված է հրապարակել, որում ներկայացված է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ քաղաքացիների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու բռնությունները:

Ակցիայի մասնակիցները կշարունակեն ցույցը Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով հարկադրել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանագրի պայմաններին և վերադարձնել բոլոր հայ պատանդներին:

Պատերազմի հետևանքները, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցությունը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները և ռազմագերիների սպանությունները, արգելված զենքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանությունները,

ֆոսֆորային ռումբերի օգտագործումը անտառներում և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները՝ չեն մոռացվել և պետք է արժանանան համապատասխան պատժի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ