News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանություններն ունակ են սկսել ուրանի հարստացումը մինչեւ 90%: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արդեն այսօր մենք կարող ենք ուրանի հարստացում իրականացնել մինչեւ 90%»,- ասել է նա: Միաժամանակ նախագահը հավելել է, որ «Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»:

Նրա խոսքով՝ «այն դեպքում, եթե կողմերը վերադառնան միջուկային գործարքին, [Իրանում ուրանի] հարստացումը չի գերազանցի 3,67%-ը (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում նախատեսված հարստացման առավելագույն աստիճանը)»:

Երեքշաբթի օրը Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին հայտարարել էր, որ Թեհրանը չորեքշաբթի օրվանից կսկսի ուրանի հարստացումը 60%-ով: Ռոհանիի խոսքով՝ այդ միջոցը ձեռնարկվել է ի պատասխան ապրիլի 11-ին Նաթանզի միջուկային կայանում իսրայելական դիվերսիաների: Իրանի նախագահը նշել է, որ հարստացումը կիրականացվի խաղաղ նպատակներով եւ ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
Ամենաշատ