News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրային հեռարձակողի խորհրդին 427.7 միլիոն դրամ լրացուցիչ գումարի հատկացումը մտահոգություններ է առաջացնում: Մտահոգիչ է գրեթե այն ամենը, ինչ ձեռնարկում են ներկայիս իշխանությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ եթե այս գումարը ուղղվում է բարի նպատակների, ասենք՝ հեռուստածրագրերի որակի բարելավմանը կամ բնակչությանը ճշտված եւ որակյալ տեղեկատվության տրամադրմանը, ապա դա միայն ողջունելի է: Սակայն պատգամավորը կասկած հայտնեց, որ իշխանությունները մտադիր են պետական միջոցներն օգտագործել այդպիսի նպատակներով:

Հարցին՝ արդյո՞ք նա տարօրինակ չի համարում, որ Կառավարությունը որոշել է այդ միջոցներն օգտագործել երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, եւ կա՞ վախ, որ հարկատուների միջոցները կարող են քարոզչական նպատակներով օգտագործվել՝ մեծացնելով տեղեկատվության ազդեցությունը բնակչության վրա իրենց կողմից ամբողջությամբ վերահսկվող հեռուստաընկերության միջոցով, պատգամավորը խոստովանեց, որ այդպիսի մտահոգություններ միշտ կան, հատկապես՝ գործող կառավարության դեպքում, որն այսօր ղեկավարում է երկիրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի նիստին Հայաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, համաձայն որի Հանրային հեռարձակողի խորհրդին 427.7 միլիոն դրամ լրացուցիչ գումար է հատկացվել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն պատրաստվում է գոյություն ունեցող տեղեկատվական ծառայության հիման վրա տեղեկատվական առանձին հեռուստաալիք ստեղծել մայրաքաղաքային ծածկույթի համար, որի նպատակն, իբր, արագ եւ անկողմնակալ տեղեկատվություն տրամադրումն է, ինչը, միեւնույն ժամանակ, կապահովի «հեռուստադիտողի՝ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ