News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրաժարական է տալու ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին իրոք կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, Փաշինյանի դեպքում ասելը դեռ անել չէ, բայց քաղաքական ուժերը, ինչպես երևում է, ակտիվորեն նախապատրաստվում են ընտրություններին:

Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնիսկ նախընտրական ծրագիրն է արդեն պատրաստել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են առկա վիճակը, այդ վիճակից դուրս գալու ելքերը և անելիքները:

Կուսակցության ղեկավարին մոտ կանգնած մեր աղբյուրը սկզբունքորեն հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ ծրագիրն անձամբ Գագիկ Ծառուկյանն է գրել: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ծրագիրը բավական ընդգրկուն է, թվերով ու փաստերով հիմնավորված, ամենակարևորը՝ սոսկ օպտիմիստական չէ, այլ իրատեսական, այսինքն՝ ի ցույց են դրված բոլոր այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել ճգնաժամից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ