News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Huawei Technologies չինական ընկերությունը մտադիր է դառնալ ավտոմոբիլային տեխնոլոգիաների խոշորագույն մատակարարը, գրում է Հայփեք+-ը:

Huawei-ի փոխնախագահ Էրիկ Սյույի խոսքով՝ այդ նպատակով ընկերությունը կներդնի ավելի քան 1 միլիարդ դոլար մինչեւ 2021 թվականի վերջ անօդաչու ավտոմեքենաների բաղադրիչները ծրագրավորելու համար: Ընդ որում՝ Huawei-ը հետաքրքրված չէ ավտոմեքենաների ինքնուրույն արտադրության մեջ. ընկերությունը կաշխատի կապալառուների միջոցով, որոնց ցանկում են արդեն չինական BAIC-ը, GAC-ն ու Changan-ը:

«Խելացի ավտոմեքենաների ստորաբաժանումը կստանա ամենախոշոր ներդրումները Huawei-ից: Այս տարի մենք կծախսենք ավելի քան 1 միլիարդ դոլար ավտոմոբիլային բաղադրիչներ մշակելու համար: Չինաստանը մատակարարում է ավելի քան 30 միլիոն ավտոմեքենաներ յուրաքանչյուր տարի, եւ այդ թիվը մշտապես աճում է: Եթե անգամ մենք դուրս չգանք Չինաստանի սահմաններից եւ աշխատենք միայն էլեկտրաքարերի հետ, եթե մենք սկսենք վաստակել միջինում 1,5 հազար դոլար Չինաստանում վաճառված յուրաքանչյուր մեքենայից, ապա դա արդեն կլինի մեծ բիզնես Huawei-ի համար»,-բացատրել է Սյույը:

Սյույը նաեւ հավելել է, որ Huawei-ի տեխնոլոգիաներով ավտոմեքենաները որոշ գործառույթներում արդեն գերազանցում են Tesla-ին. վերջին փորձարկումների ընթացքում դրանցից մեկն անցել է 1000 կիլոմետրով ավելին առանց մարդ վարորդի մասնակցության: Huawei-ի ներկայացուցիչը չի ներկայացրել այդ ավտոմեքենայի անվանումը, սակայն հայտնել է, որ խոսքն էլեկտրաքարի մասին է, որի վաճառքը կմեկնարկի այս տարվա վերջում: Էլեկտրամոբիլը կթողարկվի այլ ավտոարտադրողի ապրանքանշի ներքո, սակայն դրա թափքի վրա կտեղադրվի «Huawei Inside» լոգոտիպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Ամենաշատ