News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ից:

Ցավակցական հեռագրում ասվում է.

«Խորին  ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝  ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի/Ավո/ սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։

Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման  գործում։

Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում:

Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից

Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը հատկապես  արցախյան 1-ին պատերազմի ընթացքում  Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։

Իր մարդասիրական և բարեգործական  ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև  2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին։

Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը  վառ է մնալու  և մեր ժողովուրդը նրան   ընդմիշտ հիշելու է  հպարտության ու երախտագիտության զգացումներով։

Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Արցախի  նվիրլյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ