News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Մենք պետք է պնդենք հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը: Այս մասին հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:

«Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել:

Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ոչ խաղաղության հաստատմա՞ն: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական հարց է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց... Սա Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաեւ մի շարք կարեւոր կոնվենցիաներ»:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ Բաքուն տրամադրի բոլոր տեղեկությունները ռազմագերիների քանակի, պահման պայմանների մասին, քանի որ խոշտանգումների մասին տեղեկատվություն կա: «Մեր առաքելությունն այն է, որ Եվրախորհուրդը անի հնարավոր ամեն ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ երկխոսություն հաստատելու համար: Կարեւոր է, որ կողմերը կատարեն պարտավորությունները՝ ղեկավարվելով բարի կամքի սկզբունքով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ