News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռազմավարությունը, որ մշակել էինք 2020 թվականին, փորձություններ է անցել. Ընդհանուր առմամբ հետպատերազմյան շրջանում շատ բան փոխվել է, բայց շատ բաներ էլ մնացել է նույնը. Ռազմավարությունը շարունակում է ակտուալ մնալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով այսօօր ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլի» պտգամավորների հետ:

«Եթե սպասվում են ընտրություններ նոր ռազմավարություն մշակելը նպատակահարմար չի: Նպատակահարմար կլինի դա մշակել ընտրություններից հետո»,-ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման խնդրին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդ հարցերը դեռ քննարկման փուլում են, առարկայական բան այս պահին դեռ չկա: Երբ լինի, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու: Մեզ համար ամենաառաջնային խնդիրն անվտանգությունն է: Նույնիսկ եթե տնտեսական հարցեր են քննարկվում, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ