News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունը պետք է Թուրքիայի նկատմամբ զգուշություն ցուցաբերի: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Հայաստանը եւ Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ եւ ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցազրույցներից մեջբերում արեց, որում նա հայտարարել էր, որ սահմանապահները սահմանին ժամանակավոր են տեղակայվում մինչ դելիմիտացիան եւ դեմարկացիան, որը կկայանա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո:

«Այսինքն՝ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը ենթադրում է եւս մեկ նախապայման: Սա այն է, ինչ արել են 1973 թվականին, եւ այն, ինչ փորձում էին անել 2009 թվականին: Այսինքն՝ Կարսի պայմանագիրը ճանաչելու պահանջ կամ նոր ճանաչում, որը, քաղաքականության տեսանկյունից, կարող է անիրական թվալ: Այնուամենայնիվ, մենք պետք է հարցին այլ տեսանկյունից  նայենք»,-պարզաբանեց Մելքոնյանը:

Այսպես, փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի համար դա գերկարեւոր նշանակություն ունի, քանի որ Հայաստան՝ եւս մեկ անգամ ընդունելով տվյալ նախապայմանը, ֆիքսում է իր պարտությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի իրավապաշտպանները Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում պահանջել Բաքվից ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան...
Հայաստանի ԱԳՆ-ի կայքում դեռևս բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «44-օրյա պատերազմ» բաժինները
Տարօրինակ զուգադիպությամբ նյութերն անհետացել են անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե իրենք «խնդիր են տեսնում Հայաստանի արտգործնախարարության կայքում»...
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ