News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմական նշանակություն ունեցող որոշում կայացրեց՝ ճանաչելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ Բայդենի խոսքերը, ինչպես նաեւ Կոնգրեսի նախորդ որոշումը, նշանակում են ԱՄՆ-ի կողմից իրենց պատմական հայրենիքում 1,5 միլիոն հայերի ցեղասպանության ճանաչում: Դեսպանը նշել է, որ սա հստակ ուղերձ է ապագայի համար: Նա անդրադարձել է այն փաստին, որ, Հայոց ցեղասպանությունը չդատապարտելով, մարդկությունը թույլ տվեց Հոլոքոստը, ցեղասպանությունները Ռուանդայում, Դարֆուրում եւ այլ վայրերում: Ահա թե ինչու ճանաչումը շատ կարեւոր է, եւ Ցեղասպանության նախադեպի համար Ռաֆայել Լեմկինը այս եզրույթն է առաջարկել:

«Իհարկե, այս հայտարարությունը Թուրքիային հնարավորություն է տալիս համակերպվել իր անցյալի հետ եւ ճանաչել: Եթե Թուրքիան ցանկանում է բուժել վերքերը, այլ ոչ թե կրկին բացել դրանք: Այս հայտարարությունը Թուրքիային հնարավորություն է տալիս ճանաչել Ցեղասպանությունը, ապա կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն Թուրքիան ոչ միայն չի ճանաչում ցեղասպանությունը, այլեւ հերքում է»,- ընդգծել է դեսպանը:

Դիվանագետն արձանագրել է, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի համար, ինչպես դա եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիան լիակատար աջակցություն ցուցաբերեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիային: Թուրքիան ջիհադիստ-ահաբեկիչներ տեղափոխեց Մերձավոր Արեւելքից:

«Ահա թե ինչու Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարեւոր է, քանի որ Թուրքիան դեռ շարունակում է նույն ցեղասպանական մտադրություններն ու քաղաքականությունը այժմյան Հայաստանի Հանրապետության դեմ»,- հայտարարել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ