News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը:

Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություններում նմանատիպ նախաձեռնությունները:

Դա որոշ վերլուծաբանների ստիպել է կասկածել, որ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսության արագ աճը կարող է հանգեցնել յուանի առավելությանը դոլարի նկատմամբ, որը շարունակում է մնալ աշխարհի գերիշխող պահուստային արժույթը:

Այնուամենայնիվ, Հեսթեր Փիրսն ասել է, որ սթեյբլքոինների՝ մասնավոր կրիպտոարժույթների աճը, որոնք հաճախ աջակցվում են դոլարի կողմից, կպահպանի ԱՄՆ արժույթի կարգավիճակը:

Սթեյբլքոինը խոշորագույն կրիպտոարժույթի՝ բիթքոինի չափի մի մասն է: Դրանցից ամենամեծը՝ Tether-ը, մոտ 51 միլիարդ դոլարի շուկայական կապիտալիզացիա ունի՝ համեմատած բիթքոինի 1 տրիլիոն դոլարի հետ: Ինչպես բիթքոինը, այն առեւտրի ոլորտում դեռեւս քիչ է օգտագործվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ