News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք կարծում ենք, որ «Հայրենիք» կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական գործակցությունը ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, ՀՀԿ Գերագույն մարմնի  նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հենց «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմում։

Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրական ցուցակի շուրջ Գերագույն մարմնի նիստում քննարկում չի եղել։

ՀՀԿ փոխնախագահից հետաքրքվեցին՝ չի կաշկանդո՞ւմ այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը, երբ ԱԱԾ տնօրեն էր, ԱԱԾ–ն քրեական հետապնդումներ էր իրականացնում նախկին իշխանությունների՝ իր թիմակցիների նկատմամբ, Արմեն Աշոտյանն ասաց.

«Քաղաքական դերակատարներից Հանրապետական կուսակցությունը վերջինն է, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցության հարցի խնդիրը, որովհետեւ Արթուր Վանեցյանի հետ անձամբ համագործակցել է եւ՛ առկա իշխանությունը, եւ՛ ընդդիմադիր դաշտի ամենակարկառուն հենասյուները, մինչեւ պատերազմի մեկնարկը՝ եռյակի ուժերը, իսկ պատերազմի խայտառակ ավարտից հետո Հայրենիքի փրկության շարժումը»։

Արմեն Աշոտյանը նկատեց՝ Արթուր Վանեցյանը որոշակի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնում աշխատելուց հետո՝ գնաց, որովհետեւ մտահոգություններ ուներ,  իսկ իշխանության ռեպրեսիվ, հակաօրինական գործելաոճը՝ մնաց։

«Խնդիրը Վանեցյանը չէր, այլ այն մարդը, որն առ այսօր տալիս է հակասահմանադրական հրահանգներ իրավապահ համակարգին»,– ընդգծեց նա։

Արմեն Աշոտյանը հավելեց, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ