News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը: Դրան հաջորդել էր ապրիլյան սրումը: Այս մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստի վարչապետի ընտրության քննարկման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Ըստ Փաշինյանի՝ միշտ առաջ է քաշվել այն միտքը, որ ինքը, իբր, հիանալի գիտեր, որ եթե բանակցողներից մեկը փոխվի, բանակցային գործընթացի տրամաբանությունն ինքնին կփոխվի: «Տարիներ կանցնեն, փաստաթղթերի բովանդակությունը կբացահայտվի, եւ մենք կիմանանք, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը: Դրանից հետո եկավ 2016-ի գարունը եւ սկսվեց ապրիլի 2-ին: Բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է հենց այդ պահին, ինչը հաստատվում է առկա փաստաթղթերով: Կան բանակցությունների արձանագրությունները, որոնց հետ աշխատել եմ 2018-ին՝ իմ վարչապետության ընթացքում», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ էր գրել միջնորդներին, որում մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի կապակցությամբ: «Նրա մտահոգությունը կապված էր նրա հետ, որ հստակ նշված չէր, որ Լեռնային Ղարաբաղի պոտենցիալ բնակիչ համարվող ադրբեջանցիները եւս պետք է մասնակցեն այս հանրաքվեին, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակիչ լինելու համար, պետք է ապրել Ղարաբաղում»,- ասաց. կաբինետի ղեկավարի պաշտոնակատարը:

Ապա նա հարց ուղղեց, թե, ըստ Սարգսյանի, որտեղ պետք է բնակվեին Ադրբեջանից Ղարաբաղ տեղափոխված ադրբեջանցիները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ