News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը,  խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ հրապարակելով նրանց անունները։

Խոշտանգվածների ու սպանվածների թվում ինչպես քաղաքացիական անձինք են՝ այդ թվում կանայք, այնպես էլ զինծառայողներ։ 

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`

1. Էդուարդ Շահգելդյան

2. Արսեն Ղարախանյան

3. Բենիկ Հակոբյան

4. Էլենա Հակոբյան

5. Սերժիկ Վարդանյան

6. Էլլա Վարդանյան

7. Գենադի Պետրոսյան

8. Յուրիկ Ասրյան

9. Միշա Մովսիսյան

10. Անահիտ Մովսիսյան

11. Նինա Դավթյան

12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

13. Էրիկ Մխիթարյան

14. Գագիկ Մկրտչյան

15. Արայիկ Պողոսյան

16. Վարդգես Ղազարյան

17. Յուրի Ադամյան

18. Արթուր Մանվելյան

19. Նարեկ Բաբայան

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան

Մամլո հաղորդագրություն - 8 Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 2020 թվականի սեպտեմբերի...

Опубликовано Artak Zeynalyan Понедельник, 3 мая 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են. Անդրանիկ Քոչարյան
44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով...
Շատ դժվար է ասել՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի որեւէ հատված հնարավո՞ր է հրապարակել, թե ոչ. Քոչարյան
Զեկույցը պետք է ուղարկենք համապատասխան գերատեսչություններ, ստանանք...
Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի
ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ուղղված հրատապ դիմումը պետք է դիտարկվի որպես համապարփակ մոտեցման մաս...
ՀՀ-ից որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին, մասնակցելիս պետք է խոսել հայ գերիների հարցից. Սաղաթելյան
Ուստի, Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն, չպետք է մասնակցի COP 29-ին, իսկ մասնակցելու դեպքում, պետք է հստակ բարձրաձայնի Արցախում…
Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
Անհետ կորածներին գտեք, կեղծ ԴՆԹ-ներ են մեզ տվել, մեզ խափել են․․․
Թուրքիայի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել երկու հարցի շուրջ. Դանիելյան
Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, ցանկանում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրում...
Ամենաշատ