News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է փախստականների ընդունման պլանի երկարաձգման մասին ընթացիկ 2021 թվականին: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ը փախստականների ընդունման շեմը հասցվել է 62.5 հազար մարդու:

Գործակալությունը պարզաբանել է, որ դա պայմանավորված է դեմոկրատական կուսակցության կողմից Բայդենի գործունեության քննադատությամբ, հաղորդում է «Փրայմ»-ը:

Ավելացվում է, որ ԱՄՆ նախագահը փոխել է իր կարծիքն ԱՄՆ վարչակազմի կողմից միգրացիայի սահմանը պատմականորեն ցածր մակարդակի վրա՝ 15 հազար մարդ, պահելու մասին հայտարարությունից երկու շաբաթ անց: Այն սահմանվել էր երկրի նախորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի կողմից:

Ինչպես նշվում է Բայդենի հայտարարության մեջ, համապատասխան ցուցանիշները չեն համապատասխանում Միացյալ Նահանգների արժեքներին, ըստ որոնց՝ փախստականների աջակցությունն ու ընդունումը լիովին ողջունվում են:

«Այսօր կարեւոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ամբողջ աշխարհում փախստականների մտքում առկա բոլոր կասկածները վերացնելու համար, ովքեր այդքան շատ են տառապել եւ անհամբեր սպասում են իրենց նոր կյանքի մեկնարկին»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ