News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, որի կարեւոր բաղադրիչը իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքն է: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից սուտ տեղեկություններ տարածելու դեպքում պատիժ սահմանելուն:

«Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ ամոթը գրպանած հելնում են, ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում: Հիմա քրեական օրենսգրքում այսպիսի պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը: Ես հիմա անուն պետք է տամ, բայց դա չընկալեք որպես անձի վրա կարվող նախագիծ: Խոսքը ՊՆ-ի խոսնակ թե լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ով 43 օր խաբեց, ասեց՝ հաղթում ենք, հաղթելու ենք, հետո հանկարծ վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք: Նման անձինք պետք է պատժվեն»,-ասա նա:

Պատգամավորը նկատեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել՝ ասելով, որ եվրոպական 12 երկրների փորձով դա չկա. «Բա մնացած երկրների փորձը խի՞ չեք նայել: ՀՀ սահմանադրության համաձայն Հայաստանն անկախ պետություն է, ինչո՞ւ պետք է մենք անպայման որեւէ երկրից փորձ ներմուծել: Մենք էլ թող էս գծով առաջինը լինենք, թող մեզնից ընդօրինակեն:

Կամ ասում են՝ անորոշ է: Հիմա ես հարց եմ տալիս, կառավարության հարգելի ներկայացուցիչ, օրինակ անառակաբարո գործողություններ ի՞նչ է նշանակում, քրեական օրենսգրքում այս արտահայտությունը մեկնաբանված չի: Քրեական օրենսգրքում չկա կյանք հասկացությունը, բայց մենք ունենք կյանքի դեմ ուղղված հանցագործություններ: Եթե պատճառը դա է, որ հասկացությունը չկա, դա սին, դատարկ պատճառաբանություն է:

Իսկ ում համար պարզ չի, թե ինչ է նշանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում ակնհայտ սուտ տեղեկատվությունն ինչ է նշանակում:

Կամ ասում են՝ պաշտոնատար անձը հայտնի չի, պարզ չի, թե ինչ է նշանակում իրավասու պետական պաշտոնյա: Արա, կարո՞ղ ա ճաշարանի վարիչը նման տեղեկատվություն հայտնի»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:

Տեղից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ դահլիճում հյուրի կարգավիճակով երեխաներ կան, որոնք լսում են ելույթը, ինչին Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Թող լսեն, սա հենց երեխեքին է պետք, պարոն Թունյան»: Ապա հետ նայելով նախագահության կողմը՝ ասաց. «Ինչ-որ ֆսսոց եկավ վերեւից: Ես գիտեմ, որ դեմ եք քվեարկելու: Այդպես էլ այս ԱԺ-ն չհաղթահարեց  կառավարության կցորդը լինելու եւ մնալու պիտակը: Իսկ դիմակի տակ քմծիծաղ տվողները մի քանի օրից էդ քմծիծաղը թող փորձեն տալ»:

Տպել
Ամենաշատ