News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ափսոսում եմ, որ այդ խմբակցությունից ընդամենը մեկ կին պատգամավոր է նստած դահլիճում, բայց հուսամ պարոն Տարոն Սիմոնյանն ինձ հիմա կլսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ րոպերեն առաջ Տարոն Սիմոնյանը հայտարարել էր, որ ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության:

«Պարոն Տարոն Սիմոնյան եւ որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենա անհայանպաստ հայտարարություն անողները: ԱԺ մեծամասնության պատգամավորները խոսում են օրինակ, Ղազանչեցոց եկեղեցու մասին, իսկ դուք որ չէիք հերթագրվել եւ չխոսեցիք, գալիս այստեղ ասում եք՝ ուրախ եք, որ իշխող մեծամասնությունը վերադարձել է հայանպաստ թեմաներից: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում եւ ինչ եք խոսում: Ի տարբերություն ձեզ, իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ եւ գիտի որտեղ եւ ինչ հայտարարություն անի, այլ  ոչ գա էստեղ եւ խոսւի իշխող մեծամասնության հայանպաստությունից: Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,-հայտարարեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ արձագանքելով իմքայլականների ելույթներին, ովքեր դատապարտել էին Արցախում, մասնավորապես՝ Շուշիում ադրբեջանական վանդալիզմը, ամբիոնից հայտարարել էր. «Ես չէի կարող ուրախությամբ չարձագաքնել նրան, որ իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»:

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ հնչեցված արտահայտությունը վիրավորական է բոլորի համար՝ հավելելով, որ թող հայամետ քաղաքականության վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից:

Տպել
Ամենաշատ