News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մինչեւ այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության շատ ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու Ադրբեջանի հետ հնարավոր բարեկամությունը, անգամ խոսքերի մեջ ասել էին, որ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով  նրան, որ րոպերեն առաջ ինքը հայտարարել էր, որ ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության, ինչը վրդովմունք էր առաջադրել «Իմ քայլի» պատգամավորների շրջանում:

«Սա վեր պետք է բարձրացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունակակությունը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խոշտանգումներով եւ սպանությամբ, նաեւ նրանց պատանդ պօահելով: Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են: Այսպիսի գործողություններ անող պետության հետ որեւէ բարեկամական կապեր հաստատել  հնարավոր չէր լինի: Իմ խոսքն ուղղված էր նրան, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ ընդգծված հայտարարեցին, որ Ադրբեջանը բոլոր կարմիր գծերն անցել է եւ շարունակում է իր այդ քաղաքականությունը: Ես էլ շնորհակալություն հայտնեցի, որ վերադարձել են այս հուն»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ պատգամավորները, պաշտոնյաները պետք է իրենց հանրային խոսքում շատ ուշադիր լինեն, որովհետեւ դա օգտագործվում է մեր դեմ միջազգային ատյաններում. «Դուք գիտեք, որ Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ արդեն իսկ դատական գործընթացներ սկսել է ՄԻԵԴ-ում, հիմա նաեւ այլ իրավական գործընթացներ են գնում: Այս ատյաններում ադրբեջանական կողմը երբեմն նաեւ ներկայացնում է մեր պատգամավորների խոսքերը, որպես մեր պահանջներին հակափաստարկ: Արդյոք սա հայանպաստ քաղաքականության դրսեւորում է՝ տալ հակառակորդին հնարավորություն քո դեմ դատական կամ իրավական այլ գործընթացներում փաստարկներ ներկայացնի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ արձագանքելով իմքայլականների ելույթներին, ովքեր դատապարտել էին Արցախում, մասնավորապես՝ Շուշիում ադրբեջանական վանդալիզմը, ամբիոնից հայտարարել էր. «Ես չէի կարող ուրախությամբ չարձագաքնել նրան, որ իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»:

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերին արձագանքելն էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ հնչեցված արտահայտությունը վիրավորական է բոլորի համար՝ հավելելով, որ թող հայամետ քաղաքականության վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից: Իսկ «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանն էլ իր ելույթում դիմելով Տարոն Սիմոնյանին, ասել էր. « Հավաքեք ձեզ, հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում եւ ինչ եք խոսում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ