News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հարավային կղզիներից մեկում հնէաբանների խումբը հայտնաբերել է նոր տեսակի հադրոզավրի (կամ բադակտուց դինոզավրի) մնացորդներ: Աշխատանքի մանրամասները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Լայն ու տափակ մռութներով հայտնի հադրոզավրերը ուշ կավճի դարաշրջանի ամենատարածված դինոզավրերն էին: Քարացուկները հայտնաբերվել են հիմնականում Եվրոպայի, Արեւելյան Ասիայի եւ Աֆրիկայի նստվածքաշերտերում:

Ածանցյալ ձեւեր են հայտնաբերվել նաեւ վերին կավճի ժամանակաշրջանի լեռնային հանքանյութերում՝ բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Ավստրալիայի եւ Հնդկական թերակղզու:

Այս կենդանիների առանձնահատկություններից մեկը նրանց ատամնաշարն էր. ծնոտի կառուցվածքը դինոզավրերին թույլ էր տալիս շարժել իրենց ատամները բոլոր ուղղություններով` վեր եւ վար, հետ ու առաջ, ձախ եւ աջ: Երբ ատամները մաշվում էին եւ թափվում, դրանց փոխարինում էին նախորդների տակ հայտնված նորերը:   

Կենդանու մնացորդները` ստորին ծնոտը, ատամները, վզի ողերը, ուսային հատվածի ոսկորները եւ պոչային ողը հայտնաբերվել են 2004 թվականին` ճապոնական Ավաջի կղզում մոտ 71-72 միլիոն տարեկան նստվածքաշերտում: Դինոզավրը, որին անվանում էին Yamatosaurus izanagii, առանձնանում էր հենց ատամներով: Ըստ Էնթոնի Ռ. Ֆիորիլոյի՝ դրա ատամների կառուցվածքից կարելի է ենթադրել, որ այն էվոլուցիայի է ենթարկվել այլ հադրոզավրերից տարբեր բուսականությամբ սնվելու համար: Քարացուկների անատոմիական դասավորությունը թույլ տվեց նույնականացնել նոր տեսակ: 

Յամատոզավրը նույնպես առանձնանում է ուսերի եւ առջեւի վերջույթների զարգացվածությամբ: Ըստ պալեոնտոլոգների՝ այս նմուշը իրենից էվոլյուցիոն քայլ է ներկայացնում այս կենդանիների քայլվածքը երկոտանիից չորքոտանիի փոխվելու ուղղությամբ: Վերջապես հայտնաբերված գտածոն նոր տեղեկություններ է տալիս հադրոզավրերի միգրացիայի մասին: Ենթադրվում է, որ այս խոտակեր կենդանիները Ասիայից Բերինգի կամրջով տեղափոխվել են Հյուսիսային Ամերիկա, եւ ոչ թե հակառակը: Երբ ժամանակակից Ճապոնիայում զարգանում էր այս տեսակը, կղզային այդ տարածքը կցվեց Ասիայի արեւելյան ափին: Տեկտոնական ակտիվությունը բաժանեց այդ հողերը ընդամենը տասնհինգ միլիոն տարի առաջ՝ դինոզավրերի ոչնչացումից շատ ավելի վաղ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ