News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր Կառավարությունը հաստատել է շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։

«Ու ոչինչ որ որոշման նախագիծն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ, ոչինչ որ բուհերի ռեկտորների խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է արտահայտել այս նախագծի վերաբերյալ։

Բնականաբար մոռացվել են նաև բուհերի քաղաքական կախվածությունը զրոյացնելու և ինքնավարությունը մեծացնելու խոստումները։

Ի դեպ, e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը և մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել: Բայց չգիտես ինչպես մայիսի 4-ին որոշումն ընդունվում է:

Դե ինչ, իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր, բայց մոռանում է, որ այդ «ռեկտորը» պետք է աշխատի համալսարանականների հետ։

Չեմ կասկածում, որ համալսարանական գործընկերներս սկզբունքայնություն կցուցաբերեն այս հարցում և ռեկտոր կարգված անձը չի կարողանա մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ