News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր շատ երիտասարդներ վարձի պատճառով բուհերից դուրս են մնում: Այս մասին ԲՀԿ-ին անդամագրվել ցանկացող շուրջ 1500 երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, Եվրոպայի շատ երկրներում կա օրենք, որ եթե ուսանողն ընդունվել է, գիտելիք ունի,  պետության հետ պայմանագիր է կնքում, պետությունը վարձի գումարը վճարում է, ավարտելուց հետո ուսանողին տեղավորում է աշխատանքի, նա էլ իր աշխատանքի ընթացքում 5 տարվա ընթացքում իր վարձի գումարը փակում է: 

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ուսանողների կրթաթոշակին՝ նշելով, որ 30 տարի շարունակ այն 5 հազար դրամ է, պետք է բարձրացվի. «Չլուծվող խնդիր չկա, մարդը պետք է լիարժեք ոլորտը պատկերացնի եւ լիարժեք պատասխանատվությունը կրի»:

Ծառուկյանը երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցում առաջարչկ արեց. «Հարկավոր է ամեն մի վարչական շրջանում 10 հազար քմ բնակարան կառուցվի եւ տրվի երիտասարդ ընտանիքներին: Ոչ թե կանխավճարով, որովհետեւ երիտասարդ ընտանիքը կանխավճար չի կարող վճարել, բայց կարող են երկուսն էլ աշխատելով ամսական 60-70 հազար դրամ առանձնացնել եւ 10 տարում փակել պարտքը: Վերջում էլ բնակարանը կմնա իրենց»:

Ծառուկյանի խոսքով, իրենց ծրագրում կա կետ, ըստ որի մինչեւ 3 մլն դրամ վարկեր ունեցողները կազատվեն այդ բեռից. «Պետությունը այդ հնարավորությունը պետք է տա, որ մարդը չկորցնի իր տունը, ունեցվածքը, հողը:

Եթե էսօր որոշողը ժողովուրդն է, պետությունը ժողովուրդն է, ուրեմն լիարժեք էսօր ժողովուրդը ճահիճի մեջ է, խեղդվում է, ուրեմն լիարժեք պետք է քայլ կատարես, մարդու մատից փուշ հանելու հնարավորություն տաս»,-ասաց նա:

Ծառուկյանն առաջարկեց նաեւ ամեն տարի 10 տոկոսով բարձրացնել թոշակները. «Թոշակառուն ասենք, ստանում է 30 հազար դրամ թոշակ, բայց գները բարձրանում են: Կարելի՞ է ինդեքսավորել, որ ինչքան դրամն արժեզրկվել է, դրա հիման վրա մարդու թոշակը ավելացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ