News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի խորքային պատճառները գոնե այն մարդկանց շրջանակներում, որոնք ունեն գաղտնիության մատչելիություն, ի սկզբանե պարզ էր: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը այսօր քննարկվել է փակ ռեժիմով:

«Հանձնաժողովը բավական աշխատանք է կատարել: Ես չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ, զեկույցն ունի որոշակի թերություններ: Դրա մասին ես խոսեցի փակ ռեժիմով: Մի օրինակ կարող եմ բերել. եթե այսօրվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այդ մեղավորներից է, իսկ ըստ զեկույցի ինքը այդ մեղավորներից է, նա չպետք է հիմա լինել ԳՇ պետ: Սա իձն համար կարեւոր  ազդակ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է, մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով: Ով դեռ պետք է չմեղադրվի նման բաների մեջ, որ քո պատճառով էս եղավ, էն եղավ, իսկ ով հակառակ ճամբարներում է, նա կմեղադրվի»,-ասաց նա:

Մարուքյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է գաղտնազերծվի. «Արդեն մենք ունենք 44-օրյա պատերազմ եւ ապրիլյան պատերազմի թերությունները, թե ինչն ինչպես է եղել, գաղտնի պահելն իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ: Հույս ունենք, որ կհրապարակվի:

Մենք գնում ենք այն ուղիով, որ զեկույցը գաղտնազերծվի, հանրությունն իմանա ինչ է եղել եւ ովքեր են մեղավոր: Նաեւ տեսնի, թե արդյոք այդ մեղավորները պատժվել են, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ