News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արցախի Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ մայիսի 5-ին, հավաք էին կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի առջև։ Նրանք նամակ փոխանցեցին արտգործնախարարությանը՝ նշելով, որ ցանկանում են հանդիպել արտգործ նախարարի հետ՝ հասկանալու համար Հադրութից բռնագաղթված բնակչության հարցը և ինչ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում Արցախում բնակվողների համար։

«Հիմա ես Ստեփանակերտում ապրողների մասին ավելի շատ եմ մտածում, քան այստեղ ապրողների։ Երեսուն տարի մենք ոչ մի երկրի քաղաքացի չենք։ Մեր անձնագրային տվյալները մնացել են թուրքերի մոտ՝ ոստիկանական բաժանմունքներում։ Թուրքերը կարող են մեր անձնագրային տվյալները տալ Ռուսաստանի իրավապահներին, ասել, որ ես իրենց քաղաքացին եմ, գնամ Ռուսաստան, և ինձ արտահանձնեն Ադրբեջանին։ Մենք այդ ստատուսով ինչքա՞ն ենք ապրելու։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն ճանաչում Ղարաբաղը։ Վախենում են Ռուսաստանից, վախենում են Լավրովից, մենք էլ եկել ենք այստեղ, որպեսզի Լավրովին հասկացնենք,որ չենք վախենում ձեզանից, մեր հարցը լուծեք»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության անդամ Լևոն Հայելյանը։

Հավաքված հադրութցիները ցանկանում են վերադառնալ Հադրութ և չեն ուզում բնակություն հաստատել անգամ Արցախի այլ շրջանում․ «Մեզ առաջարկում են Ղարաբաղի տարբեր շրջաններում բնակություն հաստատել,  մենք չենք ուզում, որովհետև դա քայլ է հանդիսանալու, որպեսզի Հադրութը մոռացության մատնվի։ Մենք չենք ուզում Հադրութը մոռանալ»։

Լևոն Հայելյանի կարծիքով՝ Արցախի իշխանություններից այս պահին որևէ բան ակնկալել պետք չէ, քանի որ 30 տարի եղել են Հայաստանի իշխանությունների կամակատարը։

«Ես չեմ տեսել Արցախում իշխանություն, որը երբևէ արել է քայլ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության։ Ես պատգամավոր եմ եղել այնտեղ 2000-2005 թվականներին և երբ առաջարկում էի որևէ բան անել, ասում էին՝ թող տեսնենք Երևանն ինչ է ասում։ Արցախի իշխանությունը միշտ եղել է Հայաստանի իշխանությունների շարունակությունը, և հիմա էլ այդպես է։ Ես Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջում եմ մեկ բան՝ ծառայել հայ ժողովրդի շահերին»,- ընդգծեց նա։

Ըստ հավաքված հադրութցիների՝ անվիճելի է, որ Արցախը Հայաստանի անվտանգությունն ապահովողն է։

«Հադրութի հետ կատարվածից եթե մենք դասեր չքաղենք, ես չգիտեմ՝ ինչ կլինի հայ ազգի հետ։ Հիմա Հադրութը և Ղարաբաղը չկան, և Ադրբեջանի հրոսակների հարվածները գալու են ուղիղ Երևանի վրա։ Սյունիքն էլ չի կարողանալու դիմադրել։ Հադրութը, Քաշաթաղը, Քարվաճառը պետք է վերականգնվեն, որպեսզի Հայաստանի անվտանգությունն ապահով լինի։ Առանց Ղարաբաղի Հայաստանի անվտանգություն չկա։ Մեր ղեկավարությունը մինչև հիմա չի ուզում հասկանալ։ Բոլորը հետաքրքվում են Արցախով՝ բացի Հայաստանի և Արցախի իշխանություններից։ Մեր դժբախտությունն այն է, որ մեր իշխանությունները երբեք չեն մտածել պետություն կառուցելու մասին»,- ասաց Լևոն Հայելյանը։

Հավաքի մասնակիցները նշեցին, որ արտաքին գործերի նախարարություն են եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեսնելու հույսով, թեպետ կոնկրետ չգիտեն, թե որ ժամին է նա գալու Հայաստան։

Հարցին, թե հադրութցիները փորձե՞լ են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Արթուր Սարգսյանն ասաց․ «Ինքը խուսափում է հանդիպել ժողովրդի հետ։ Իր ցանկացած մարդկանց հետ է հանդիպում՝ շատ նեղ շրջանով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ