News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նպատակ ունի ակտիվացնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին՝ Այվազյանը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս:

«Ուժեղ միջնորդական առաքելության հույս կա»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կղեկավարի բանակցային գործընթացը, այլ ոչ թե դրան միայն կողքից կդիտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ