News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իմաստուն և շրջահայաց Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող չնկատել, որ երկու նախկին նախագահների հրապարակային ինքնաբացարկների ֆոնին Փաշինյանի ՄԻԱԿ այլընտրանքը մնացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցութան ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Բորենու գարնանային սրացումների ֆոնին խիստ տարօրինակ էր տեսնել առաջին նախագահի քաղաքական մտավարժանքները` սպասվող ընտրություններին մասնակցության իր ունեցած պատկերացումների մասին։

Ինչու՞ եմ սա համարում մտավարժանք, քանի որ իմաստուն և շրջահայաց Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող չնկատել, որ երկու նախկին նախագահների հրապարակային ինքնաբացարկների ֆոնին Փաշինյանի ՄԻԱԿ այլընտրանքը մնացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ քաղաքական աքսակալը ուներ բավական խորքային ընկալում գիտակցելու համար, որ ընտրություններին մասնակցելու վճռական հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանին առաջարկելով հրաժարվել իր հայտից և միանալ իրեն ու Սերժ Սարգսյանին, նա քողարկված աջակցություն է ցուցաբերում պետական դավաճանին` առաջիկա ընտրություններում առանց լուրջ դիմադրության հաղթելու և կապիտուլյացիան լեգիտիմացնելու թաքնված ակնկալիքներով։

Հայրենիքի գլխին կախված աննախադեպ վտանգի պայմաններում միակ ճիշտ լուծումը կլիներ հրաժարվել ընտրություններին մասնակցելուց և աջակցություն հայտնել գործող հանցավոր ռեժիմի միակ այլընտրանք Ռոբերտ Քոչարյանին։

Մնացածը քաղաքականություն է . . .»:

Տպել
Ամենաշատ